Խորհրդաժողով «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը Հայաստանում»
Աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն, Պանրագործություն
Torino Process 2018-20 in Armenia: Preparing for tomorrow’s skill
ԵՄ-ն հանուն երիտասարդների` ՍԵՅ ԵՍ` Հմտություններ աշխատանքի համար

Հանուն զարգացման և բարեկեցության

"Գլոբալ զարգացումներ" հիմնադրամի առաքելությունն է աջակցել Հայաստանում զարգացման և միջազգային ինտեգրման գործընթացներին` հիմնական շեշտը դնելով, կրթության, մասնագիտական ուսուցման, զբաղվածության, երիտասարդության և կանանց հարցերի, ինչպես նաև սոցիալական այլ ոլորտների բարեփոխումների վրա: 
Հիմնադրամն իրականցրել և շարունակում է իրականացնել բազմաբնույթ ծրագրեր, որոնց ընթացքում կատարվել են մի շարք հետազոտական, փորձարարական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական աշխատանքներ, կազմակերպվում են սեմինարներ, խորհրդաժողովներ, համաժողովներ, քննարկումներ, կլոր սեղաններ, դասընթացներ, տեղեկատվության տարածման տարատեսակ միջոցառումներ: 
ԳԶՀ-ն սերտորեն համագործակցում է պետական կառավարման մարմինների, տեղական ու արտասահմանյան հասարակական կազմակերպությունների և գործարարների, կրթական և գիտական հաստատությունների, մասնագիտական միավորումների, միջազգային կառույցների և այլ շահագրգիռ կողմերի հետ:

ԳԶՀ-ի գործունեության հիմնական ուղղություններն են`

  • զարգացման ծրագրերի նախագծում և իրականացում,
  • խորհրդատվական ծառայությունների մատուցում,
  • հետազոտական, փորձագիտական, տեղեկատվական, վերլուծական աշխատանքների կազմակերպում և իրականացնում.
  • վերապատրաստման, վերաորակավորման և այլ դասընթացների կազմակերպում,
  • միջոցառումների կազմակերպում և սպասարկում,
  • թարգմանչական և հրատարակչական գործունեության իրականացում:

"Գլոբալ զարգացումներ'' հիմնադրամը հանդիսանում է UNESCO-ի UNEVOC կենտրոն Հայաստանում