Workshop “Better Skills for Increased Employability in Rural Areas: the Role of VET”
Workshop “Better skills for increased employability in rural areas: the role of VET”
Workshop “Better skills for increased employability in rural areas: the role of VET”

Workshop for VET Institutions’ Career Consultants

Հանուն զարգացման և բարեկեցության
«Հայաստանում կարիերայի ուղղորդման համակարգի զարգացում»
Հոկտեմբերի 11 2016

Հոկտեմբերի 11-ին, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամը՝ համագործակցելով ՀՀ կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի (ՄԿՄԿ) հետ, Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) աջակցությամբ Երևանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպեց «Հայաստանում կարիերայի ուղղորդման համակարգի զարգացում. ուսումնառություն Եվրոպական քաղաքականությունից և փորձից» թեմայով համաժողով: Համաժողովին մասնակցեցին Հայաստանում Եվրամիության պատվիրակության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ սոցիալական հարցերի նախարարության, Զբաղվածության պետական գործակալության և դրա տարածքային կենտրոնների ներկայացուցիչներ, ուսումնական հաստատությունների տնօրեններ և այդ հաստատությունների կարերայի ուղղորդման խորհրդատուներ, ինչպես նաև սոցիալական գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր: Միջոցառմանը մասնակցում էին նաև միջազգային փորձագետներ Սուզանե Կրաացը՝ Եվրախորհրդարանի տնտեսական և գիտական քաղաքականությունների տնօրինությունից, Պետեր Հերտելը՝ կրթության և տնտեսագիտության ավստրիական ասոցիացիայի գլխավոր տնօրենը և ԵԿՀ ներկայացուցիչ Հելմուտ Ցելոթն ու ԵԿՀ միջազգային փորձագետ Քրիս Էվանսը, որոնք իրենց ներկայացումներով կիսվեցին եվրոպական փորձով, կարիերայի ուղղորդման համակարգման և համագործակցության մարտահրավերների մասին: Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը ներկայացրեց Հայաստանում կարիերայի ուղղորդման ծառայությունների առկա վիճակն ու ծառացած խնդիրները՝ ելնելով կատարված հետազոտություններից: Ուսումնական հաստատությունների կարիերայի խորհրդատուները և զբաղվածության ծառայությունների ներկայացուցիչները կիսվեցին իրենց կազմակերպությունների հաջողված փորձով և քաղած դասերով: Երեք աշխատանքային խմբերում, որոնք կազմված էին հանրակրթության, ՄԿՈՒ հաստատությունների և զբաղվածության ծառայությունների ներկայացուցիչներից, ՄԿՄԿ աշխատակիցների օգնությամբ քննարկեցին տվյալ խմբի գործունեության ոլորտում կարիերայի ուղղորդման ծառայության իրականացման ժամանակ առաջացած խնդիրները և փորձեցին այդ խնդիրների համապատասխան լուծումներ գտնել: Խմբերի ներկայացումների ժամանակ հարց ու պատասխանի միջոցով քննարկվեցին նաև արդյունավետ համագործակցության տարբերակներ: