Խորհրդաժողով «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը Հայաստանում»
Աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն, Պանրագործություն
Torino Process 2018-20 in Armenia: Preparing for tomorrow’s skill
ԵՄ-ն հանուն երիտասարդների` ՍԵՅ ԵՍ` Հմտություններ աշխատանքի համար

Հանուն զարգացման և բարեկեցության
ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի խորհրդատուների կարողությունների զարգացման աշխատաժողով
Ապրիլի 14 2015

Ս.թ. ապրիլի 14-ին «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամը Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) բովանդակային և ֆինանսական աջակցությամբ, համագործակցելով ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի (ՄԿՄԿ) հետ, կազմակերպեց ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի խորհրդատուների կարողությունների զարգացման աշխատաժողով: Այդ միջոցառումը ՄԿՄԿ և ԵԿՀ համագործակցության բաղադրիչներից էր և նպատակ ուներ ներդրում կատարել Հայաստանի ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի ուղղորդման ծառայությունների արդիականացմանն ու բարելավմանը: ԵԿՀ-ն 12 տարածաշրջանային պետական քոլեջների (ՏՊՔ) կարիերայի խորհրդատուների համար 2013-2014թթ. կազմակերպել էր վերապատրաստումներ, իսկ այս տարի մեկնարկած նոր փուլում ընդգրկվեցին նաև 10 նոր հաստատությունների կարիերայի խորհրդատուներ, ովքեր համապատասխան կարողությունների բարելավման կարիք ունեն: Միջոցառմանը մասնակցեցին ԵԿՀ փորձագետներ, ովքեր ներկայացրեցին թե ինչ է կարիերայի ուղղորդումը, կողմնորոշումը, կարիերայի կրթությունը, դրանց իրականացման մոդելները և միջազգային մի շարք օրինակներ: 12 ՏՊՔ-ները ներկայացրեցին իրենց կարիերայի կենտրոնների մատուցած ծառայությունները և դրանց օգուտները վերջին երկու տարիների ընթացքում: Շատ կարևոր էր, որպեսզի ՏՊՔ-ների իրենց փորձով կիսվեին նոր ընդգրկված քոլեջների հետ: Խմբակային աշխատանքներում 2015-2016թթ. համար պլանավորվեցին կարիերայի խորհրդատվության ծառայությունները: ԵԿՀ աջակցությունը շարունակական կլինի, և փորձագետների հաջորդ այցը կկայանա այս տարվա հոկտեմբեր ամսին:

ՆԱՐԿԱՅԱՑՈՒՄ 1   ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ 2