Workshop “Better Skills for Increased Employability in Rural Areas: the Role of VET”
Workshop “Better skills for increased employability in rural areas: the role of VET”
Workshop “Better skills for increased employability in rural areas: the role of VET”

Workshop for VET Institutions’ Career Consultants

Հանուն զարգացման և բարեկեցության
«Թուրինի գործընթաց՝ Հայաստան» մեկնարկային աշխատաժողով
Ապրիլի 15 2016

Ս.թ. ապրիլի 15-ին «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամը Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) բովանդակային և ֆինանսական աջակցությամբ, համագործակցելով ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ, Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում կազմակերպեց «Թուրինի գործընթաց՝ Հայաստան» մեկնարկային աշխատաժողովը: Միջոցառման ընթացքում Եվրոպական կրթականհիմնադրամի ներկայացուցիչ Վինսենթ ՄքԲրայդը և ՀՀկրթության և գիտությաննախարարության մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետք Արմենուհի Պողոսյանը, ով նաև Թուրինի գործընթացի համակարգողն է, ներկայացրեցին Հայաստանում Թուրինի գործընթացի պատմական ակնարկը՝ սկսած 2010թ., և  Թուրինի գործընթաց 2016/17թթ. Ներածությունն ու զեկույցի կառուցվածքային փոփոխությունները: Միջոցառման մասնակիցները, ովքեր նախարարությունների և գործակալությունների, սոցիալական գործընկեր և դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ էին, բաժանվեցին 3 աշխատանքայինխմբերի (ԱԽ) Թուրինի գործընթաց ուղեցույցի հիման վրա Վինենթ ՄքԲրայդի կողմից նախապես մշակված համառոտ հարցադրումները քննարկելու նպատակով: ԱՇ-ները համաբերում էին Հայաստանի գործատուների հանրապետական միության փոխնախագահ Շուշանիկ Բարսեղյանը, ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի տնօրեն Տաթևիկը Գասպարյանը և Զբաղվածության պետական գործակալության բաժնի պետ Վահագն Հովհաննիսյանը: Միջոցառման վերջում մասնակիցներին ներկայացվեցին նաև «Թուրինի գործընթաց՝ Հայաստան 2016» զեկույցի մշակման հետագա քայլերը և աշխատանքային ծրագրի ժամանակացույցը: