|
Կրթության ոլորտի դոնոր-կազմակերպությունների խորհրդաժողով 1 դեկտեմբերի, 2009թ. |
|
Կարևորելով Հայաստանի կրթության ոլորտում գործող միջազգային դոնոր-կազմակերպությունների և պետական կառավարման մարմինների միջև համագործակցության ամրապնդման, ինչպես նաև կրթական բարեփոխումների նպատակով դոնորների ներդրումների արդյունավորության բարձրացման անհրաժեշտությունը` Եվրոպական Կրթական Հիմնադրամը և ԳԶՀ-ն համատեղ հանդես եկան Հայաստանի կրթության և ուսուցման ոլորտում գործող դոնորների գործունեության համակարգման գործնական մեխանիզմի ներդրման նախաձեռնությամբ: Այս մեխանիզմի քննարկման համար 2009թ. դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ գլխավոր դոնորներ-կազմակերպությունների հանդիպում, որը սիրով հյուրընկալեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
|
|
Սոցիալական գործընկերության ծրագրի ամփոփիչ համաժողով 30 նոյեմբերի, 2009 |
|
ԵԿՀ-ի աջակցությամբ ԳԶՀ-ն կազմակերպեց մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում սոցիալական գործընկերության ծրագրի ամփոփիչ համաժողով, որի հիմնական նպատակն էր ներկայացնել նախագծի արդյունքներն ու քննարկել ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության հետագա զարգացման հեռանկարները: Համաժողովին մասնակցեցին նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ, դրանց կառավարման խորհուրդների նախագահներ, զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրեններ, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների, այդ թվում` ԵԿՀ-ի մի շարք ներկայացուցիչներ:
|
|