Workshop “Better Skills for Increased Employability in Rural Areas: the Role of VET”
Workshop “Better skills for increased employability in rural areas: the role of VET”
Workshop “Better skills for increased employability in rural areas: the role of VET”

Workshop for VET Institutions’ Career Consultants

Հանուն զարգացման և բարեկեցության
Զբոսաշրջության և գինեգործության ոլորտների հմտությունների զարգացման կառույցներ Հայաստանում. շահակիցները, կայունությունը, ազդեցությունը

Հայաստանում վերջին տարիներին առավել մեծ թափ ստացած մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտի բարեփոխումների ընթացքում մշտապես մեծ ուշադրություն է դարձվել համակարգի կողմից պատրաստված մասնագետների գիտելիքների, հմտությունների և կարողությունների համապատասխանությանը գործատուների պահանջներին: 2014թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամը GIZ-ի պատվերով իրականացրեց հետազոտություն, որի նպատակն էր պարզել որպես փորձնական ընտրված՝ զբոսաշրջության և գինու արտադրության ոլորտային հմտությունների զարգացման կառույցների (ՈՀԶԿ) ստեղծման հնարավոր տարբերակները, դրանց կայունության աստիճանն ու ազդեցությունը պատրաստվող ու վերապատրաստվող կադրերի հմտությունների՝ աշխատաշուկայի (ԱՇ) ներկայիս ու ապագա պահանջներին համապատասխանեցման վրա, ինչպես նաև առաջարկել ՈՀԶԿ-ների ստեղծման և գործարկման հնարավոր իրատեսական ու հիմնական շահակիցներին բավարարող սցենարներ: Հետազոտությունն իրականացվել է միջազգային փորձի ուսումնասիրության, խորքային հարցումների և շահակիցների հետ անմիջական քննարկման ու խորհրդափոխանակության եղանակներով: