Workshop “Better Skills for Increased Employability in Rural Areas: the Role of VET”
Workshop “Better skills for increased employability in rural areas: the role of VET”
Workshop “Better skills for increased employability in rural areas: the role of VET”

Workshop for VET Institutions’ Career Consultants

Հանուն զարգացման և բարեկեցության

Մենք ավելի՛ն ենք, քան ծառայություններ մատուցող: Մենք կտրամադրենք ավելին, քան դուք ակնկալում եք…

Մենք կառուցել ենք մեր հեղինակությունը՝ պետական ու մասնավոր հատվածների, ոչ կառավարական և միջազգային մի շարք կազմակերպությունների համար հաջողությամբ իրականացնված ավելի քան 100 տեղական ու միջազգային ծրագրերի և նախաձեռնություններ շնորհիվ: Մենք աշխատում ենք պետական կառավարման մարմինների, գործակալությունների, ուսումնական և հետազոտական հաստատությունների, գործատուների, արհմիությունների, ինչպես նաև միջազգային դոնորների ու քաղաքացիական հասարակության, մասնավոր պատվիրատուների հետ:

Մեր նպատակն է հաճախորդներին տրամադրել որակյալ ծառայություններ և խորհրդատվություն՝ միտված նրանցից յուրաքանչյուրի առանձնահատուկ կարիքներին, ապահովել պատվիրատուի խնդիրների լուծմանը նպաստող արդյունքներ: Մենք փորձում ենք նրանց գաղափարներն ու ցանկություններն իրական գործողությունների վերածել:

 

Նախագծերի կառավարում և խորհրդատվություն

Որպես նախագծերի կառավարման և խորհրդատվական արհեստավարժ ընկերություն՝ մենք տարբեր բնագավառներում խորը մասնագիտական գիտելիքների ու մեծ փորձի տիրապետող փորձագետների լայն շրջանակ ունենք: Մենք իրականացնում ենք հետազոտություններ, ուսումնասիրություններ, տրամադրում ենք փորձագիտական աջակցություն և խորհրդատվություն:

Մենք մասնագիտացված ենք հատկապես սոցիալական ոլորտում, մասնավորապես՝ մասնագիտական կրթության և ուսուցման, ցկյանս (հարատև) ուսումնառության, զբաղվածության և աղքատության կրճատման, երիտասարդների և կանանց, համայնքային և գյուղական զարգացման, սակայն նաև այլ հարցերում, ինչպիսիք են օրինակ՝ զբոսաշրջությունն ու հյուրընկալությունը, գյուղատնտեսությունն ու գինեգործությունը, մեդիան ու հաղորդակցությունը: Մեր հետաքրքրության հիմնական խնդիրներից է եվրոպական ինտեգրումը:

Խորհրդատվական մեր աշխատանքների թեմաներից են եղել, մասնավորապես՝

  • Մասնագիտական կրթությունը գյուղական զարգացման համար
  • Զբոսաշրջության և գինեգործության ոլորտների հմտությունների զարգացման կառույցներ կայունության և ազդեցության վերլուծությունը
  • Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության վավերացումը
  • Կարիերայի կառավարումը: Ձեռներեցությունը՝ որպես կարիերայի զարգացման ուղի
  • Աշխատաշուկայի կարիքների վերլուծությունը և շրջանավարտների հետամուտ ուսումնասիրությունները
  • Կրթության կառավարումն ու ղեկավարումը
  • Կրթական քաղաքականությունները՝ տնտեսական մրցունակության համար
  • Կրթության և բիզնեսի կապի հետազոտությունը
  • Սոցիալական գործընկերությունը մասնագիտական կրթության և ուսուցման ու աշխատաշուկայի ոլորտներում
  • Կարողությունների ձևավորմանը միտված որակավորման չափորոշիչներն ու զբաղմունքների նկարագրերը
  • Որակավորումների ազգային շրջանակը
  • Երիտասարդների շրջանում Եվրոպայի մասին տեղեկացվածության բարձրացումը
  • Ուսուցման ռազմավարությունները տեղական զարգացման համար…

Միջոցառումների կազմակերպում

Մենք տրամադրում ենք միջոցառումների (խորհրդաժողովներ, աշխատաժողովներ, տարածման միջոցառումներ, կլոր սեղաններ, իրազեկման բարձրացման և շահերի պաշտպանության արշավներ, արտասահմանյան պատվիրակությունների այցեր և այլն) կազմակերպման ծառայությունների ամբողջական փաթեթ Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում: Մենք հոգ ենք տանում կազմակերպչական և լոգիստիկայի հետ կապված բոլոր հարցերի մասին, սակայն ապահովում ենք նաև գաղափարական և բովանդակային կողները:

Եթե դուք երբևէ միջոցառում իրականացնելու կարիք ունենաք, կապվեք մեզ. մեր փորձը թույլ կտա արագ ու արդյունավետ նախագծել, կազմակերպել ու կառավարել Ձեր միջոցառումը: Հաշվի առնելով միջոցառման բնույթը, նպատակները, լսարանն ու բովանդակությունը, ինչպես նաև հասանելի ռեսուրսները՝ մենք կառաջարկենք Ձեզ լավագույն լուծումները, որոնք կբավարարեն Ձեր կարիքները:

Մեր ծառայությունների փաթեթը ներառում է, սակայն չի սահմանափակվում հետևյալով՝

  • միջոցառման հայեցակարգի և օրակարգի նախագծում, մասնակիցների որոշարկում
  • միջոցառման սրահի և անհրաժեշտը տեսալսողական սարքավորումների ապահովում
  • մամուլի հաղորդագրության և այլ տեսակի տեղեկատվության մշակում և տարածում տարբեր խողովակներով
  • հրավերների պատրաստում, տարածում և մասնակցության հաստատումների հավաքագրում
  • բաժանվող նյութերի մշակում, խմբագրում, տպագրում և տարածում
  • գրավոր և բանավոր թարգմանություն
  • սննդի ապահովման տարբեր ձևեր
  • անվանակների, սեղանի անվանավահանակների, պաստառների, բաներների նախագծում և պատրաստում/տպագրություն, գրենական պիտույքների տրամադրում (նոթատետր, գրիչ, պայուսակ, թղթապանակ և այլն)
  • տեսա- և լուսանկարահանում, ձայնագրում, արձանագրում կամ սղագրում
  • ճանապարհորդության կազմակերպում, փոխադրում, հյուրանոցի ամրագրում, տեսարժան վայրերի այցելության կազմակերպում

      … և այլ ծառայությունների մատուցում՝ ըստ պատվիրատուի կարիքների 

Մենք լրջորեն հաշվի ենք առնում շրջակա միջավայրի պահպանության, գենդերային և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին առնչվող խնդիրները