Խորհրդաժողով «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը Հայաստանում»
Աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն, Պանրագործություն
Torino Process 2018-20 in Armenia: Preparing for tomorrow’s skill
ԵՄ-ն հանուն երիտասարդների` ՍԵՅ ԵՍ` Հմտություններ աշխատանքի համար

Հանուն զարգացման և բարեկեցության
«ՀՀ մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացումը 2012-2015 թվականներին» թեմայով աշխատաժողով
Հոկտեմբերի 13 2015

Հոկտեմբերի 13-ին, «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամը՝ համագործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաև Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի հետ, Եվրոպական կրթական հիմնադրամի աջակցությամբ  «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպեց «ՀՀ մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացումը 2012-2015 թվականներին» թեմայով աշխատաժողով: Միջոցառման ընթացքում ներկայացվեց զբաղվածության 2013-2018թթ. ռազմավարության և ՀՀ մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման հայեցակարգերով նախանշված մարտահրավերները, մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի կողմից 2013-2015թթ. իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները: Քննարկվեցին հանրակրթության, նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության համակարգերում իրականացված աշխատանքները, հետագա համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու խնդիրները: