Խորհրդաժողով «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը Հայաստանում»
Աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն, Պանրագործություն
Torino Process 2018-20 in Armenia: Preparing for tomorrow’s skill
ԵՄ-ն հանուն երիտասարդների` ՍԵՅ ԵՍ` Հմտություններ աշխատանքի համար

Հանուն զարգացման և բարեկեցության
Գործնական մոտեցում հմտությունների կանխատեսմանը՝ թիրախավորված զբոսաշրջության և ՏՏ ոլորտներին: Վերլուծություն, կարողությունների զարգացում, գործնական կիրառում (նոյեմբեր 28-30)
Նոյեմբերի 28 2016

2016թ. նոյեմբերի 28-ից 30-ը «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում Գլոբալ զարգացումներ հիմնադրամը կասմակերպեց աշխատաժողով «Գործնական մոտեցում հմտությունների կանխատեսմանը՝ թիրախավորված զբոսաշրջության և ՏՏ ոլորտներին: Վերլուծություն, կարողությունների զարգացում, գործնական կիրառում» թեմայով: Եվրոպական կրթական հիմնադրամի այս նախագծի նպատակն էր քննարկել աշխատաշուկայի և հմտությունների դինամիկայի ընկալման վերլուծական կարողությունների ամրապնդմանն ու պահանջարկի փոփոխման դեպքում հմտությունների համակարգի արդյունավետ արձագանք ապահովելու թիրախավորված՝ շահակիցների ցանցերի ստեղծումը խթանելուն ուղղված գործնական մոտեցման ներդրման խնդիրները և ներկայացնել Չեխիայի Հանրապետության փորձը: Այս նախաձեռնությունը ներածական բնույթ կկրի, իսկ հետագայում ազգային և միջազգային գործընկերները կարող են օժանդակել նաև այլ գործողությունների:

Աշխատաժողովը բաղկացած էր 3 հիմնական մասերից, որոնք հասցեագրված էին տարբեր լսարանների.

Մաս 1. Համակարգային մոտեցում հմտությունների կանխատեսմանը

Մաս 2. Կոնկրետ գործիքների դիտարկում

Մաս 3. Երկու ոլորտներում հմտությունների պահանջարկի խորքային վերլուծություն. ուսուցում և մեթոդաբանության կիրառում

Միջոցառմանը մասնակցեցին ԵԿՀ ներկայացուցիչներ, Չեխիայի Հանրապետության Զբաղվածության և ուսուցման ազգային դիտակետի (ԶՈՒԱԴ) միջազգային փորձագետներ, աշխատաշուկայի, զբաղվածության, վիճակագրության և կրթության ոլորտի տեղական փորձագետներ, Զբաղվածության պետական գործակալության, գործատուների միությունների, ուսումնական հաստատությունների  և այլ շահակից կազմակերպությունների ներկայացուցիչներ: