Խորհրդաժողով «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը Հայաստանում»
Աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն, Պանրագործություն
Torino Process 2018-20 in Armenia: Preparing for tomorrow’s skill
ԵՄ-ն հանուն երիտասարդների` ՍԵՅ ԵՍ` Հմտություններ աշխատանքի համար

Հանուն զարգացման և բարեկեցության
Կարիերայի խորհրդատուների աշխատաժողով «Աշխատանք գործատուների հետ»
Հոկտեմբերի 12 2016

Հոկտեմբերի 12-ին, Գլոբալ զարգացումներ հիմնադրամը՝ համագործակցելով ՀՀ կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի հետ, Եվրոպական կրթական հիմնարդամի աջակվությամբ «Էլիտ Պլազաե բիզնես կենտրոնում հերթական անգամ կազմակերպեց ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի ուղղորդման խորհրդատուների աշխատաժողով` «Աշխատանք գործատուների հետե թեմայով: Աշխատաժողովի նպատակն էր բարելավել և առավել արդյունավետ դարձնել ՀՀ ՄԿՈՒ հաստատությունների կարիերայի ուղղորդման ծառայությունները: Աշխատաժողովը համախմբում էին ԵԿՀ միջազգային փորձագետ Քրիս Էվանսը և ՄԿՄԿ աշխատակազմի ներկայացուցիրներ Շահանե Բեգլարյանը և Ալլա Գևորհյանը: Միջոցառման ժամանակ աշխատանքային խմերում քննարկվեցին ստորև հարցերը.
• գործատուների տեսակետները անձնակազմի ձևավորման և ուսուցման վերաբերյալ
• գործատուների ակնկալիքները ՄԿՈՒ հաստատություններից/կարիերայի խորհրդատուներից.
• գործատուների հետ համագործակցության հաջողված պատմություններ և մարտահրավերներ.
• ի՞նչն է հնարավոր ավելի լավ անել/գործատուների հետ աշխատանքի նոր ուղիներ.
• ինչպիսի՞ աջակցություն է անհրաժեշտ: