This project is co-funded by the European Union
Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից
ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ ՍԵՅ ԵՍ. հմտություններ աշխատանքի համար
Համառոտ նկարագրություն
Այս ծրագիրը մշակվել է ԵՄ-ն հանուն երիտասարդության նախաձեռնության ներքո, Վորլդ Վիժն Գերմանիայի կողմից՝ Հայաստանում և Վրաստանում գործող Վորլդ Վիժնի գրասենյակների, ինչպես նաև Գլոբալ զարգացումներ հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն է նպաստել գյուղական համայնքներում ապրող երիտասարդների գործազրկության խնդիրների հասցեագրմանը և եկամտի աղբյուրների ստեղծմանը։
Ծրագրի թիրախային խումբ են հանդիսանում հատկապես սակավ հնարավորություններ ունեցող 15-ից 35 տարեկան կանայք և տղամարդիկ։ Ծրագրի նպատակն է աջակցել նրանց աշխատանք գտնելու կամ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մեջ։
Ծրագրի գործողությունները համառոտ
Ծրագրի շրջանակներում Հայաստանի երեք մարզերում կհիմնադրվի 7 ՍՔԱՅ երիտասարդական ակումբ, որտեղ ներգրավված 140 երիտասարդները կհանդիպեն ամեն շաբաթ 2-3 ժամ, որպեսզի միասին լավ ժամանակ անցկացնեն, սովորեն և ծառայեն իրենց համայնքներին։ ՍՔԱՅ ակումբը, 18-ից 26 տարեկան, 10-25 երիտասարդներից բաղկացած խումբ է, որն օգնում է հատկապես անբարենպաստ պայմաններում ապրող երիտասարդներին զարգացնել այնպիսի հմտություններ, վարքագիծ և վերաբերմունք, որոնք նպաստում են կայուն եկամտի ձևավորմանը և իրենց համայնքներում կառուցողական մասնակցությանը։ ՍՔԱՅ ակումբի անդամները կվերապատրաստվեն, կստանան և կօգտվեն աջակցությունից: Համայնքներում ակումբները կղեկավարվեն կամավոր ՍՔԱՅ ակումբի առաջնորդների կողմից: Ակումբի առաջնորդներն օգտվում են փորձարարական կրթության մեթոդաբանության վրա հիմնված ուսումնական ծրագրից, օգնելով երիտասարդներին ունակություններ զարգացնել ակտիվ քաղաքացիության, առաջնորդության, աշխատունակության և ձեռներեցության ոլորտներում։
Ծրագրի ընթացքում կստեղծվի աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) սկզբունքով մշակված, գյուղատնտեսության ոլորտի չորս ուսումնական ծրագիր՝ գինեգործություն, գյուղտեխնիկայի շահագործում, անասնաբուժություն և կաթի մշակություն։ Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններից և համապատասխան բիզնեսից ներկայացված և վերապատրաստում անցած առնվազն 8 ուսուցիչ և հրահանգիչ այդ ուսուցումը կիրականացնեն 100 ուսանողի համար։ Ուսանողները իրական աշխատանքային փորձի հնարավորություն կունենան և կկարողանան կիրառել իրենց տեսական և տեխնիկական հմտությունները, որպեսզի մեծացնեն աշխատունակության իրենց հնարավորությունները։ Քոլեջներում կներդրվեն կարիերայի խորհրդատվության ծառայություններ, իսկ ՍՔԱՅ ակումբներում ներգրավված և ԱՀՈՒ ուսուցում անցած երիտասարդների կողմից ներկայացված 10 լավագույն բիզնես մոդել կստանա ֆինանսավորում։
Ծրագրի երրորդ բաղադրիչը առցանց ուսումնառության հարթակի ստեղծումն է՝ ավելի քան 20 անվճար և հայերեն լեզվով ուսումնական ծրագրերի հասանելիությամբ։ Ծրագիրը Հայաստանի 3 (երեք) մարզերում կնպաստի նաև հասարակական և մասնավոր ոլորտի համագործակցության հզորացմանը՝ հանուն որակյալ կրթության, և երիտասարդների գործազրկության մակարդակի և աշխատաշուկայի պահանջարկի բացի նվազեցման։
Ծրագրի շրջանակներում կմշակվեն ու ՀՀ կրթության և գիտության նախարարության ուշադրությանը կներկայացվեն օրենսդրական առաջարկություններ՝ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ճանաչման մեխանիզմների բարելավման և աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելի կարգավորումների վերաբերյալ։
Ծրագրի տևողությունը՝ 15/02/2018 – 14/02/2021 (36 ամիս)
Ընդհանուր բյուջեն՝ 1,543,668.00 եվրո
ԵՄ ներդրումը՝ 1,466,484.00 եվրո
Հայաստանի բյուջեն՝ 522,644.00 եվրո
Իրականացման վայրը՝ Հայաստան և Վրաստան։ Հայաստանում ծրագիրը կիրականացվի Լոռու, Գեղարքունիքի և Արարատի մարզերում։
Համակարգող՝ Վորլդ Վիժն Գերմանիա
Իրականացնող՝ Վորլդ Վիժն Գերմանիա (Գերմանիա), «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամ» (Հայաստան), Ասոցիցիա «Անիկա» (Վրաստան), Վրաստանի Ֆերմերների ասոցիացիա (Վրաստան)
Տեղական համակարգող՝ Վորլդ Վիժն Հայաստան