"Գլոբալ զարգացումներ" հիմնադրամի առաքելությունն է աջակցել Հայաստանում զարգացման և միջազգային ինտեգրման գործընթացներին` հիմնական շեշտը դնելով, կրթության, մասնագիտական ուսուցման, զբաղվածության, երիտասարդության և կանանց հարցերի, ինչպես նաև սոցիալական այլ ոլորտների բարեփոխումների վրա:
Հիմնադրամն իրականցրել և շարունակում է իրականացնել բազմաբնույթ ծրագրեր, որոնց ընթացքում կատարվել են մի շարք հետազոտական, փորձարարական, տեղեկատվական, վերլուծական և խորհրդատվական աշխատանքներ, կազմակերպվում են սեմինարներ, խորհրդաժողովներ, համաժողովներ, քննարկումներ, կլոր սեղաններ, դասընթացներ, տեղեկատվության տարածման տարատեսակ միջոցառումներ:
ԳԶՀ-ն սերտորեն համագործակցում է պետական կառավարման մարմինների, տեղական ու արտասահմանյան հասարակական կազմակերպությունների և գործարարների, կրթական և գիտական հաստատությունների, մասնագիտական միավորումների, միջազգային կառույցների և այլ շահագրգիռ կողմերի հետ:
ԳԶՀ-ի գործունեության հիմնական ուղղություններն են`
- զարգացման ծրագրերի նախագծում և իրականացում,
- խորհրդատվական ծառայությունների մատուցում,
- հետազոտական, փորձագիտական, տեղեկատվական, վերլուծական աշխատանքների կազմակերպում և իրականացնում.
- վերապատրաստման, վերաորակավորման և այլ դասընթացների կազմակերպում,
- միջոցառումների կազմակերպում և սպասարկում,
- թարգմանչական և հրատարակչական գործունեության իրականացում:
"Գլոբալ զարգացումներ'' հիմնադրամը հանդիսանում է UNESCO-ի UNEVOC կենտրոն Հայաստանում