Մենք ավելի՛ն ենք, քան ծառայություններ մատուցող: Մենք կտրամադրենք ավելին, քան դուք ակնկալում եք…
Մենք կառուցել ենք մեր հեղինակությունը՝ պետական ու մասնավոր հատվածների, ոչ կառավարական և միջազգային մի շարք կազմակերպությունների համար հաջողությամբ իրականացնված ավելի քան 100 տեղական ու միջազգային ծրագրերի և նախաձեռնություններ շնորհիվ: Մենք աշխատում ենք պետական կառավարման մարմինների, գործակալությունների, ուսումնական և հետազոտական հաստատությունների, գործատուների, արհմիությունների, ինչպես նաև միջազգային դոնորների ու քաղաքացիական հասարակության, մասնավոր պատվիրատուների հետ:
Մեր նպատակն է հաճախորդներին տրամադրել որակյալ ծառայություններ և խորհրդատվություն՝ միտված նրանցից յուրաքանչյուրի առանձնահատուկ կարիքներին, ապահովել պատվիրատուի խնդիրների լուծմանը նպաստող արդյունքներ: Մենք փորձում ենք նրանց գաղափարներն ու ցանկություններն իրական գործողությունների վերածել:
Նախագծերի կառավարում և խորհրդատվություն
Որպես նախագծերի կառավարման և խորհրդատվական արհեստավարժ ընկերություն՝ մենք տարբեր բնագավառներում խորը մասնագիտական գիտելիքների ու մեծ փորձի տիրապետող փորձագետների լայն շրջանակ ունենք: Մենք իրականացնում ենք հետազոտություններ, ուսումնասիրություններ, տրամադրում ենք փորձագիտական աջակցություն և խորհրդատվություն:
Մենք մասնագիտացված ենք հատկապես սոցիալական ոլորտում, մասնավորապես՝ մասնագիտական կրթության և ուսուցման, ցկյանս (հարատև) ուսումնառության, զբաղվածության և աղքատության կրճատման, երիտասարդների և կանանց, համայնքային և գյուղական զարգացման, սակայն նաև այլ հարցերում, ինչպիսիք են օրինակ՝ զբոսաշրջությունն ու հյուրընկալությունը, գյուղատնտեսությունն ու գինեգործությունը, մեդիան ու հաղորդակցությունը: Մեր հետաքրքրության հիմնական խնդիրներից է եվրոպական ինտեգրումը:
Խորհրդատվական մեր աշխատանքների թեմաներից են եղել, մասնավորապես՝
- Մասնագիտական կրթությունը գյուղական զարգացման համար
- Զբոսաշրջության և գինեգործության ոլորտների հմտությունների զարգացման կառույցներ կայունության և ազդեցության վերլուծությունը
- Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության վավերացումը
- Կարիերայի կառավարումը: Ձեռներեցությունը՝ որպես կարիերայի զարգացման ուղի
- Աշխատաշուկայի կարիքների վերլուծությունը և շրջանավարտների հետամուտ ուսումնասիրությունները
- Կրթության կառավարումն ու ղեկավարումը
- Կրթական քաղաքականությունները՝ տնտեսական մրցունակության համար
- Կրթության և բիզնեսի կապի հետազոտությունը
- Սոցիալական գործընկերությունը մասնագիտական կրթության և ուսուցման ու աշխատաշուկայի ոլորտներում
- Կարողությունների ձևավորմանը միտված որակավորման չափորոշիչներն ու զբաղմունքների նկարագրերը
- Որակավորումների ազգային շրջանակը
- Երիտասարդների շրջանում Եվրոպայի մասին տեղեկացվածության բարձրացումը
- Ուսուցման ռազմավարությունները տեղական զարգացման համար…
Միջոցառումների կազմակերպում
Մենք տրամադրում ենք միջոցառումների (խորհրդաժողովներ, աշխատաժողովներ, տարածման միջոցառումներ, կլոր սեղաններ, իրազեկման բարձրացման և շահերի պաշտպանության արշավներ, արտասահմանյան պատվիրակությունների այցեր և այլն) կազմակերպման ծառայությունների ամբողջական փաթեթ Հայաստանում, ինչպես նաև այլ երկրներում: Մենք հոգ ենք տանում կազմակերպչական և լոգիստիկայի հետ կապված բոլոր հարցերի մասին, սակայն ապահովում ենք նաև գաղափարական և բովանդակային կողները:
Եթե դուք երբևէ միջոցառում իրականացնելու կարիք ունենաք, կապվեք մեզ. մեր փորձը թույլ կտա արագ ու արդյունավետ նախագծել, կազմակերպել ու կառավարել Ձեր միջոցառումը: Հաշվի առնելով միջոցառման բնույթը, նպատակները, լսարանն ու բովանդակությունը, ինչպես նաև հասանելի ռեսուրսները՝ մենք կառաջարկենք Ձեզ լավագույն լուծումները, որոնք կբավարարեն Ձեր կարիքները:
Մեր ծառայությունների փաթեթը ներառում է, սակայն չի սահմանափակվում հետևյալով՝
- միջոցառման հայեցակարգի և օրակարգի նախագծում, մասնակիցների որոշարկում
- միջոցառման սրահի և անհրաժեշտը տեսալսողական սարքավորումների ապահովում
- մամուլի հաղորդագրության և այլ տեսակի տեղեկատվության մշակում և տարածում տարբեր խողովակներով
- հրավերների պատրաստում, տարածում և մասնակցության հաստատումների հավաքագրում
- բաժանվող նյութերի մշակում, խմբագրում, տպագրում և տարածում
- գրավոր և բանավոր թարգմանություն
- սննդի ապահովման տարբեր ձևեր
- անվանակների, սեղանի անվանավահանակների, պաստառների, բաներների նախագծում և պատրաստում/տպագրություն, գրենական պիտույքների տրամադրում (նոթատետր, գրիչ, պայուսակ, թղթապանակ և այլն)
- տեսա- և լուսանկարահանում, ձայնագրում, արձանագրում կամ սղագրում
- ճանապարհորդության կազմակերպում, փոխադրում, հյուրանոցի ամրագրում, տեսարժան վայրերի այցելության կազմակերպում
… և այլ ծառայությունների մատուցում՝ ըստ պատվիրատուի կարիքների
Մենք լրջորեն հաշվի ենք առնում շրջակա միջավայրի պահպանության, գենդերային և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին առնչվող խնդիրները