Խորհրդաժողով «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը Հայաստանում»
Աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն, Պանրագործություն
Torino Process 2018-20 in Armenia: Preparing for tomorrow’s skill
ԵՄ-ն հանուն երիտասարդների` ՍԵՅ ԵՍ` Հմտություններ աշխատանքի համար

Հանուն զարգացման և բարեկեցության
Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը Հայաստանում
Նոյեմբերի 28 2019

2019 նոյեմբերի 28-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամը Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) ֆինանսական աջակցությամբ անցկացրեց «Ձևավորե՛նք հմտություններ ապագայի համար: Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ռազմավարությունը Հայաստանում» խորագիրը կրող աշխատաժողովը: Միջոցառման նպատակն էր քննարկել Հայաստանում՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրման նախադրյալները, փոխանակվել այդ բնագավառի առկա փորձը և մշակել հետագա գործողությունների ճանապարհային քարտեզը:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Գրեգորի Ցուրիսը, ԵԿՀ քաղաքականության բաժնի ղեկավար Շավիե Մատեու դե Կորտադան, ԵԿՀ ՄԿՈՒ համակարգում մասնավոր հատվածի ներգրավման մասնագետ, Հայաստանի ծրագրերի համակարգող՝ Դիդիե Ժըլիբերը, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը:
ԵԿՀ ազգային փորձագետ Արայիկ Նավոյանը շահակիցներին ներկայացրեց իր կողմից մշակված Հայաստանի ԱՀՈՒ զարգացման հայեցակարգը և 2019-2025թթ. ճանապարհային քարտեզի նախագիծը, որին իրենց մասնակցությունն էին բերել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի անդամները:
Մասնակիցներին ներկայացվեց նաև այլ կազմակերպությունների կողմից իրականացվող համանման ծրագրերի հաջողություններն ու դրանց առջև ծագած մարտահրավերները: