Խահարար թեկնածուների վկայականների հանձնում
Նոյեմբերի 27 2014
Նոյեմբերի 27-ին Եվրոպական Կրթական Հիմնադրամի (ԵԿՀ) աջակցությամբ և ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանավորությամբ իրականացվող ՈՖԻՈւՎ նախագծի շրջանակներում «Արարատ Հոլ» ռեստորանում տեղի ունեցավ խոհարար թեկնածուների վկայականների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ԵԿՀ ներկայացուցիչներ` Հայաստանի համար պատասխանատու Միլենա Կորադինին և ԱՇ փորձագետ Գաբրիելա Պլատունը, ինչպես նաև Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, խոհարար գնահատողներն ու սոցիալական գործընկերներ: