Խորհրդաժողով «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը Հայաստանում»
Աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն, Պանրագործություն
Torino Process 2018-20 in Armenia: Preparing for tomorrow’s skill
ԵՄ-ն հանուն երիտասարդների` ՍԵՅ ԵՍ` Հմտություններ աշխատանքի համար

Հանուն զարգացման և բարեկեցության
Զբոսաշրջության և գինեգործության ոլորտային հմտությունների զարգացման կառույցների մեկնարկային խորհրդաժողով
Նոյեմբերի 19 2014

Սույն թվականի նոյեմբերի 19-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Զբոսաշրջության և գինեգործության ոլորտային հմտությունների զարգացման կառույցների» մեկնարկային խորհրդաժողովը: Այն կազմակերպվել և իրականացվել է «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի կողմից` ԳՄՀԸ (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում: Խորհրդաժողովի մասնակիցները ներկայացնում էին մի շարք պետական կառույցներ, ուսումնական հաստատություններ, գինեգործության և զբոսաշրջության ոլորտներ, ինչպես օրինակ` գինի արտադրողներ, զբոսաշրջային օպերատորներ, տրանսպորտային ընկերություններ, հյուրանոցներ, ինչպես նաև ռեստորաններ և սննդի ցանցեր, գործատուների և մասնագիտական միավորումներ, ՀԿ-ներ, խորհրդատվական և միջազգային կազմակերպություններ:
Խորհրդաժողովի ընթացում քննարկվեցին մի շարք թեմաներ, ինչպիսիք են մասնավոր հատվածի առաջատար դերը հմտությունների զարգացման գործում, ոլորտային մոտեցումը` որպես հասցեականության և որակի երաշխիք, Հայաստանում զբոսաշրջության և գինեգործության ոլորտների հմտությունների զարգացման կառույցների կենսունակության գնահատման մեթոդաբանությունը, շահագրգիռ կողմերի քարտեզը, Հայաստանում զբոսաշրջության և գինեգործության ոլորտների հմտությունների զարգացման կառույցների կենսունակության գնահատման հիմնական/առանցքային բացահայտումները և առաջարկվող իրականացման