Խորհրդաժողով «Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը Հայաստանում»
Աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն, Պանրագործություն
Torino Process 2018-20 in Armenia: Preparing for tomorrow’s skill
ԵՄ-ն հանուն երիտասարդների` ՍԵՅ ԵՍ` Հմտություններ աշխատանքի համար

Հանուն զարգացման և բարեկեցության
«Թուրինի գործընթաց 2014` Հայաստան»
Նոյեմբերի 27 2014

Սույն թվականի նոյեմբերի 27-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Թուրինի գործընթաց 2014` Հայաստան. Հայաստանում ՄԿՈՒ բարեփոխումների առաջընթացը և ՄԿՈՒ-ն գյուղական զարգացման համար» թեմայով սեմինարը: Միջոցառմանը ներկա էին մի շարք միջազգային կազմակերպությունների, ՀՀ նախարարությունների և գործակալությունների, քաղաքացիական հասարակության, մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Որպես սեմինարի նախագահող հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի պետ Հոա-Բին Աջեմյանը և Եվրոպական կրթական հիմնադրամի աշխատաշուկայի փորձագետ Գաբրիելա Պլատոնը: Եվրոպական կրթական հիմնադրամի Հայաստանի համար պատասխանատու Միլենա Կորադինին ներկայացրեց Թուրինի գործընթացի 2014թ. տեսանցումը: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև Հայաստանում ՄԿՈՒ բարեփոխումները Թուրինի գործընթացի վերջին տեսանցումից ի վեր, հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական ուսուցման մոդելը, ՀԳՀՄ և ՄԿՈՒ հաստատությունների համագործակցությունը, մարտահրավերներն ու խնդիրները, Հայաստանում գյուղատնտեսության զարգացման գերակայություններ, գյուղատնտեսական ՄԿՈՒ հետազոտության արդյունքները: Միջոցառման վերջում տեղի ունեցավ Հայաստանում գյուղատնտեսական ՄԿՈՒ բարելավման հետագա քայլերի քննարկումը, որի ընթացքում ուսումնական հաստատությունները ներկայացրեցին գյուղատնտեսական ՄԿՈՒ ներկայիս խնդիրները, որոնց շարքում էին դիմորդների պակասը, թույլ նյութատեխնիկական ապահովվածությունը և այլն, որից հետո միջոցառման մասնակիցները հանդես եկան ոլորտի հետագա զարգացման առաջարկներով: