Workshop “Better Skills for Increased Employability in Rural Areas: the Role of VET”
Workshop “Better skills for increased employability in rural areas: the role of VET”
Workshop “Better skills for increased employability in rural areas: the role of VET”

Workshop for VET Institutions’ Career Consultants

Հանուն զարգացման և բարեկեցության
Թուրինի գործընթաց 2016. գերակայությունների վավերացում
Հոկտեմբերի 26 2016

2010 թվականից Եվրոպական Կրթական Հիմնադրամը ձեռնարկում է «Թուրինի գործընթաց» նախագիծը, որն իրականացվում է 2 տարին մեկ անգամ: «Թուրինի գործընթաց» զեկույցը մշակվում է ԵԿՀ Հայաստանի համապ պատասախանատու փորձագետի կողմից, ՀՀ Կրթության և գիտության նախարարության (ԿԳՆ) և այլ համապատասխան շահակից կողմերի տեղեկատվության տրամադրամն շնորհիվ և նպատակ ունի կանոնավոր կերպով գնահատել ՄԿՈՒ համակարգի առաջընթացը, որոշարկել հիմնական միտումներն ու բացերը, ինչպես նաև խթանել երկխոսությունը, պատասխանատվությունն ու ընկալումը: 2016թ. ՀՀ ԿԳՆ հետ համագործակցության արդյունքում մշակվեց հերթական զեկույցը, որի նախագիծը ներկայացվեց ս.թ. հոկտեմբերի 26-ին «էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում Գլոբալ զարգացումներ հիմնադրամի կողմից կազմակերպված «Թուրինի գործընթաց 2016. գերակայությունների վավերացում» աշխատաժողովի ժամանակ, որի ընթացքում նախատեսվում էր ավարտել 2016թ. Թուրինի գործընթացի խորհրդափոխանակությունը, ամփոփել հիմնական եզրակացություններն ու համաձայնության գալ գերակայությունների վերաբերյալ՝ ոլորտների որոշարկման և կարողությունների զարգացման տեսանկյունից: Աշխատաժողովի ժամանակ քննության առվնեը գործընթացն ու դրա իրականացման համապատասխանությունը Թուրինի գործընթացի սկզբունքներին, քննարկվեց ԵԿՀ ներդրումը՝ մինչ 2020թ. ընկած ժամանակահատվածը և կատարվոց առաջընթացի մշտադիտարկում մինչև 2020թ.՝ ներառյալ կարողությունների զարգացման անհրաժեշտությունը: Այս միջոցառումը կազմակերպվեց «Մասնագիտական հմտությունների եվրոպական շաբաթ» նախաձեռնության հովանու ներքո: