2018թ. «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամը (ԳԶՀ)` որպես Վորլդ Վիժն Հայաստանի (ՎՎՀ) գործընկեր կազմակերպություն, Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ ՍԵՅ ԵՍ. հմտություններ աշխատանքի համար» ծրագրի շրջանակներում սերտորեն համագործակցելով ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ հատկապես ՄԿՈՒ վարչության, ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնի, ինչպես նաև ՄԿՈՒ քոլեջների և ոլորտի սոցիալական գործընկերների հետ, գյուղատնտեսության ոլորտի 4 որակավորումների համար մշակել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծրագրեր և կազմակերպել այդ ծրագրերի իրականացման դասընթացները, որոնք անցկացվել են 3 մարզերի 4 համայնքներում. Լոռիում՝ Ստեփանավան ու Ալավերդի, Գեղարքունիքում՝ Գավառ և Արարատում՝ Արարատ քաղաքներում:
Ծրագրի նպատակն է խթանել այդ մարզերի գործազուրկ երիտասարդների հմտությունների և կարողությունների զարրգացումը գյուղատնտեսության ոլորտում և աշխատաշուկայում վերջիններիս պահանջակի բարձրացումն ու զբաղվածության ապահովումը: Գյուղատնտեսության ոլորտի որակավորումների պահանջարկի ընտրությունն ըստ համայնքների կատարվել է նախապես իրականացրած հետազոտության և վերջինիս արդյունքների կարիքների վերլուծության հիման վրա:
Ելնելով վերլուծության արդյունքներից, և ևս մեկ անգամ հանդիպում-քննարկում կազմակերպելով յուրաքանչյուր մարզի սոցիալական գործընկերների հետ՝ դասընթացների իրականացման համար ընտրվեցին հետևյալ որակավորումները՝
• Արարատ համայնքում՝ գինեգործական արտադրության մեքենայական բաժանմունքի օպերատոր,
• Ստեփանավան համայնքում՝ Հայաստանում տարածված հիմնական պանրատեսակներ պատրաստող,
• Գավառ համայնքում՝ կովերի, խոզերի և ոչխարների կրտսեր անասնաբույժ,
• Ալավերդի համայնքում՝ գյուղատնտեսական մեքենաների, սարքավորումների և գործիքների շահագործման փականագործ:
Դասընթացների իրականացանը մասնակցեց 48 երիտասարդ: Ուսումնառության գործընթացներն իրականացվեցին տվյալ համայնքների ՄԿՈՒ հաստատություններում և գործընկեր կազմակերպություններում` ծրագրի շրջանակներում նախապես ուսուցում անցած դասավանդողների և կազմակերպության ներկայացուցիչների կողմից: Ուսումնառության արդյունքների գործնական և տեսական ամփոփիչ ստուգման արդյունքում երիտասարդներից լավագույնները նկատվեցին գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից, որոնց էլ գործատուները հնարավորություն տվեցին տվյալ համայնքում կիրառել իրենց ձեռք բերած կարողությունները և ապահովել իրենց զբաղվածությունը:
Ծրագրի շրջանակներում գործընկերները ստորագրեցին փոխըմբռնման հուշագրեր` ըստ մարզերի:
Ծրագրի հետագա գործողությունները կշարունակվեն 2019-2020թթ.:
Հանուն զարգացման և բարեկեցության |
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ ՍԵՅ ԵՍ. հմտություններ աշխատանքի համար»
December 27 2018