Թուրինի գործընթաց 2018-2020 իրազեկման հանդիպման. Ազգային զեկույցի հիմնական եզրակացություններն ու առաջարկությունները և ԵԿՀ գնահատումը
Նոյեմբերի 27 2020
2019թ. նոյեմբերի 27-ին «Թուրինի գործընթաց 2018-2020 իրազեկման հանդիպում. Ազգային զեկույցի հիմնական եզրակացություններն ու առաջարկությունները և ԵԿՀ գնահատումը» միջոցառումը կազմակերպեց ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության և Եվրոպական կրթական հիմնադրամի (ԵԿՀ) կողմից համատեղ:
Միջոցառման նպատակներն էին՝
- մասնակիցներին ներկայացնել ազգային զեկույցի հիմնական եզրակացություններն ու առաջարկությունները (հիմք ընդունելով ազգային զեկույցի շրջանակը), ինչպես նաև ներկայացնել ԵԿՀ գնահատումը,
- մանրամասն քննարկել առաջարկությունները,
- որոշարկել և համաձայնեցնել առաջարկությունների իրականացմանն ուղղված՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ գործողությունները:
Միջոցառման ակնկալվող արդյունքն էր համաձայնեցված ռազմավարական և կոնկրետ գործողություններին ուղղված առաջարկությունները: